Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով մեկնել է Ֆրանսիա։
Այս մասին տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը։ Ենթադրվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա երկրում ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։
Թե կոնկրետ ում հետ կհանդիպի նախագահը, առայժմ հայտնի չէ։